«Սրբազան պայքար»․ Մեր կողմնակիցների լայնամասշտաբ ձերբակալություններ են սկսվել
«Սրբազան պայքար» շարժման կողմնակիցների լայնամասշտաբ ձերբակալություններ են սկսվել։ Տեղեկությունը հրապարակվել է շարժման տելեգրամյան կայքում։
«Իրավապահ մարմիններն այս պահին իրականացնում են «Սրբազան պայքարի» կողմնակիցների լայնամասշտաբ ապօրինի ձերբակալություններ: Քաղաքական հետապնդումների այս ալիքի պատճառը անհասկանալի է: Փաստենք, որ այն մեկնարկել է Փաշինյանի՝ Թուրքիայում գտնվելու պահին»,– ասված է հաղորդագրությունում:
Բազմաթիվ ոստիկաններ շրջափակել են Փաշինյանի կեցավայրը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնել է Անկարա` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման: ՀՀ վարչապետը երեկ հայտարարեց, որ հանրության համար նախատեսվում է այցի օրակարգի մասին համատեղ հայտարարություն` ըստ փոխադարձ պայմանավորվածությունների, և դրա կետերը նախապես չեն հրապարակի։
Փաշինյանի հետ Թուրքիա են մեկնել արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը, ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը ու այլ պաշտոնյաներ։
Sputnik Արմենիա