Ժնևում մեկնարկել են եվրոպական երկրների նախարարների բանակցություններն Իրանի արտգործնախարարի հետ

Ըստ Ֆրանսպրես գործակալության՝ բանակցություններ են սկսվել եվրոպացի արտգործնախարարների և նրանց իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի միջև։

Բանակցությունները տեղի են ունենում Ժնևում, հաղորդում է BBC-ն։ Reuters-ը ավելի վաղ հայտնել էր, որ Արաղչին հանդիպման վայր է ժամանել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում ելույթ ունենալուց հետո։ Այդ ելույթն, ըստ գործակալության, առաջացրել է Ժնևում ՄԱԿ-ում Իսրայելի դեսպանի բողոքը։

Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի արտգործնախարարները Շվեյցարիայում հանդիպում են Արաղչիի հետ՝ Իսրայելա-իրանական հակամարտությանը վերջ դնելու ջանքերի շրջանակում։

News.am