Իրանի արտգործնախարար․ Մենք բաց ենք երեք եվրոպական պետությունների հետ բանակցությունները շարունակելու համար
«Մենք բաց ենք երեք եվրոպական պետությունների հետ բանակցությունները շարունակելու համար», -հայտարարել է արտգործնախարար Աբբաս Արաղչին՝ պատրաստակամություն հայտնելով եվրոպական կողմի հետ բանակցությունների հաջորդ փուլի համար։ Դրա մասին հաղորդում է Mehr գործակալությունը։
Իրանն ու Եվրոպան բանակցություններ են վարել Ժնևում։
Արաղչին բանակցություններ է վարել Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի իր գործընկերների հետ, որոնք հայտնի են որպես Եվրաեռյակ կամ E3: Հանդիպմանը ներկա է եղել նաև Եվրոպական Միության արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը։
Հանդիպումը պահանջել է Եվրաեռյակը։
Բանակցությունների թեմաների թվում էին Իսրայելի ագրեսիան Իրանի դեմ, ինչպես նաև Իրանի միջուկային ծրագիրը։
Արաղչին իր զրուցակիցներին ընդգծել է, որ Իսրայելի ագրեսիվ պատերազմը պետք է ավարտվի, որպեսզի դիվանագիտությունը կարողանա իմաստալից կերպով շարունակվել։
News.am