Բաքվում շարունակվում է շինծու դատավարությունը. հարցաքննվել է Բակո Սահակյանը
Բաքվում կայացել է արցախյան ռազմաքաղաքական ղեկավարության «դատավարության» հերթական նիստը։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նիստի ընթացքում հարցաքննվել է Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը։
Նրան հարցեր են ուղղել Արցախյան առաջին, Ապրիլյան և 44-օրյա պատերազմների իրադարձությունների, ինչպես նաև Հայաստանի և Արցախի բարձրաստիճան պաշտոնյաների միջև տարբեր բանակցությունների մասին։
Հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 21-ին:
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով:
Sputnik Արմենիա