Իրանում 5.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Իրանի հյուսիսում տեղի է ունեցել 5.1 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Երկրաշարժը տեղի է ունեցել Երևանի ժամանակով 21:49-ին։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Էպիկենտրոնը գտնվել է Սեմնան քաղաքից արևմուտք՝ 35 կմ հեռավորության վրա։

Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Sputnik Արմենիա