Պուտին․ ՌԴ-ն և ՄԱԳԱՏԷ-ն ապացույցներ չունեն, որ Իրանը պատրաստվում է միջուկային զենք ստանալ
Ո’չ Ռուսաստանը, ո’չ ՄԱԳԱՏԷ-ն ապացույցներ չունեն, որ Իրանն իբր ցանկացել է միջուկային զենք ստանալ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Sky News Arabia հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Ինչպես նշել է ՌԴ նախագահը, Մոսկվան բազմիցս հայտնել է Իսրայելին միջուկային զենք ստանալու Իրանի ձգտման մասին ապացույցների բացակայության մասին:
«Պետք է ասեմ, որ Ռուսաստանը, ինչպես ՄԱԳԱՏԷ-ն, երբեք որևէ ապացույց չի ունեցել, որ Իրանը պատրաստվում է միջուկային զենք ստանալ, ինչի մասին բազմիցս տեղյակ ենք պահել նաև Իսրայելի ղեկավարությանը», - ասել է Պուտինը։
Ռուսաստանի նախագահը նշել է, որ Իրանի միջուկային ծրագրի որոշ մանրամասներ կարելի է քննարկել և պայմանավորվել:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սադրիչներ էր անվանել նրանց, որոնց խոսույթի համաձայն՝ Ռուսաստանն անվստահելի դաշնակից է: Ռուսաստանի նախագահը համոզված է, որ այդ մարդիկ իրենց նպատակին չեն հասնի։ Նրա խոսքով՝ Մոսկվայի և Թեհրանի հարաբերությունները բարեկամական են, և ՌԴ-ն միշտ կատարում է իր պարտավորությունները: Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը խաղաղ ատոմի ստացման հետ կապված Իրանի իրավունքը պաշտպանում է ոչ թե խոսքով, այլ գործով։
Sputnik Արմենիա