Իրանի ԱՆ․ Հայտնի է Իսրայելի հետ հակամարտության սրումից ի վեր զոհերի և տուժածների թիվը

Իրանում առնվազն 430 մարդ զոհվել է, ավելի քան 3,5 հազարը` տուժել Իսրայելի հետ հակամարտության սրվելուց ի վեր: Այս մասին հայտնում է իրանական Nour News գործակալությունը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարությանը։

«Իրանի նկատմամբ սիոնիստական թշնամու ագրեսիայի սկսվելուց ի վեր 430 մարդ նահատակվել է, ավելի քան 3,5 հազար քաղաքացիական անձինք տուժել են»,– ասված է հրապարակման մեջ:

Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն է սկսել Իրանի դեմ՝ այդ երկրին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալի կետի: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ են դարձել միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:

Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը, պատասխանում է հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ: Թեհրանում հարվածների թիրախ են նշում Իսրայելի ռազմական և ռազմարդյունաբերական օբյեկտները։ Երկու կողմից էլ աճում է բնակելի շինություններին ուղղված հարվածների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը։

Sputnik Արմենիա