Մերձավոր Արևելքի եկեղեցիների խորհուրդ. Եկեղեցու ներքաշումը քաղաքականության մեջ անընդունելի է
Քաղաքական բախմանը եկեղեցու ներգրավումը չի կարող թույլատրվել աշխարհի որևէ երկրում, ՌԻԱ Նովոստիին ասել է Նեղոսի Ավետարանական Սինոդի Միջեկեղեցական երկխոսության և էկումենիկ հարաբերությունների խորհրդի նախագահ, Մերձավոր Արևելքի եկեղեցիների խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռիֆատ Ֆիքրի Սաիդը՝ հայ գործարար Սամվել Կարապետյանի հետապնդման ֆոնին։
«Աշխարհի որևէ մասում անընդունելի է, որ կրոնական կազմակերպություններն ու եկեղեցիները ներքաշվեն քաղաքական հակամարտությունների մեջ», - ասել է Ֆիքրի Սաիդը՝ մեկնաբանելով հայ գործարար Սամվել Կարապետյանի ձերբակալությունը։
Սաիդը նաև ընդգծել է դատական համակարգի նկատմամբ հարգանքի կարևորությունը, որտեղ էլ այն գտնվի, բայց միևնույն ժամանակ հիշեցրել է, որ յուրաքանչյուր մեղադրյալի պետք է երաշխավորվի պաշտպանության իրավունքը, քանի որ ցանկացած անձ համարվում է անմեղ, մինչև դատարանում մեղավորության ապացուցումը։
«Կրոնական հաստատությունները կրում են վեհ հոգևոր առաքելություն։ Մենք հույս ունենք, որ բոլոր մարդիկ կկարողանան ապրել սիրո և խաղաղության մեջ», - հավելել է Ֆիքրի Սաիդը։
News.am