Չինաստանն ԱՄՆ-ին մեղադրել է ՄԱԿ-ի կանոնադրությունը խախտելու մեջ

Իրանի դեմ ԱՄՆ-ի գրոհները խախտում են ՄԱԿ-ի կանոնադրությունը և միջազգային իրավունքը, հայտարարել է ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ​​ներկայացուցիչ Ֆու Ցունը։

«Միացյալ Նահանգների գործողությունները լրջորեն խախտում են ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի նպատակներն ու սկզբունքները, ինչպես նաև Իրանի ինքնիշխանությունը, անվտանգությունը և տարածքային ամբողջականությունը», - ասել է նա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ։

Չինացի դիվանագետը նշել է, որ Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի հարվածներից հետո Չինաստանը անհապաղ հրադադարի կոչ է անում։

News.am