Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյան․ Կարապետյանի ձերբակալմամբ փորձում են լռեցնել եկեղեցուն սատարողներին
Հայաստանում կատարվողը ցավ է պատճառում և բացասաբար ազդում Սփյուռքում ապրող մեր հայորդիների վրա: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանն՝ անդրադառնալով գործարար Սամվել Կարապետյանի ձերբակալությանը:
«Դա ցավալի և դատապարտելի երևույթ է: Փորձում են լռեցնել նրանց, ովքեր եկեղեցու կողքին են կանգնած: Սա կարող է լուրջ հետևանքներ ունենալ, ազդել սփյուռքահայերի վրա, որոնք բիզնեսներ ունեն Հայաստանում, որոնք փորձում են ներդրումներ ունենալ: Այս բախումները նոր չեն: Սփյուռքում շատ գործարարներ հստակ հայտարարել են, որ սփյուռքահայերը համախմբված են եկեղեցու շուրջ, և այս խնդիրները բացասական ազդեցություն ունեն Սփյուռքում»,- ասել է նա:
Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը հույս է հայտնել, որ առողջ բանականությունը կհաղթի:
«Սա միայն օգուտ է մեր հակառակորդներին և թշնամիներին»,- հավելել է Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը: