Երուսաղեմի պատրիարքը սատարել է Սամվել Կարապետյանին և Հայ Առաքելական եկեղեցուն
Երուսաղեմի ուղղափառ եկեղեցու պատրիարք Թեոփիլոս III-ն աջակցություն է հայտնել Հայ Առաքելական եկեղեցուն և Երևանում ձերբակալված գործարար Սամվել Կարապետյանին։
Իր հայտարարության մեջ նա ընդգծել է երկխոսության և իմաստության պահպանման կարևորությունը և նշել, որ Կարապետյանի բարեգործական գործունեությունը զգալիորեն ամրապնդել է ուղղափառ հավատացյալների հոգևոր կյանքն ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։
Հիշեցնենք, որ Կարապետյանը հանդես է եկել ի պաշտպանություն եկեղեցու այն բանից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցերում մի շարք գրառումներ է կատարել՝ ուղղված հոգևորականների և բարերարների հասցեին։ Գործարարին աջակցություն են հայտնել բազմաթիվ կազմակերպություններ և սփյուռքի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Ռուսաստանի հայերի միությունը, Եվրոպայի հայկական միությունների ֆորումը, Սլովակիայի և Լիբանանի հայ համայնքը։
Alpha news