ԲԴԽ-ն մերժել է 3 դատավորների կարգապահական պատասխանատվության ենթարկելու արդարադատության նախարարի միջնորդությունը

Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) մերժել է երեք դատավորների կարգապահական պատասխանատվության ենթարկելու Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի միջնորդությունը։

Վերաքննիչ վարչական դատարանի դատավորներ Ռուստամ Մախմուդյանի, Հրաչ Այվազյանի, Կարեն Ավետիսյանի նկատմամբ կարգապահական վարույթ էր հարուցվել Արդարադատության նախարարության կողմից՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանի կողմից հաղորդման հիման վրա։

Գործը վերաբերում է դատական ակտով կիրառված նորմին դատարանի տված մեկնաբանությանը։ Նախագահող դատավորը Հրաչյա Այվազյանն էր, իսկ Ռուստամ Մախմուդյանն ու Կարեն Ավետիսյանը՝ դատական կազմի դատավորները։

Armenia Today