2025-06-23 20:00
Լրատվական գործակալություններ
Աշխատանքից ազատվել է ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանը
ՌԴ–ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանն ազատվել է պաշտոնից։ Ինչպես տեղեկանում ենք կառավարության մամուլի ծառայությունից, այսօր նման որոշում է կայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի 7–րդ հոդվածի 5–րդ մասը և «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի 10–րդ հոդվածի 9–րդ մասը՝ Վահան Գագիկի Հակոբյանին ազատել ՌԴ–ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդի պաշտոնից»,– ասված է որոշման մեջ:
Նշենք, որ դեսպանությանը կից մաքսային կցորդը զբաղվում է նաև Հյուսիսային Օսեթիայի Վերին Լարսի անցակետով հայկական բեռնատարների Ռուսաստան մուտքի և ելքի ժամանակ ծագող հարցերով:
Հակոբյանն այդ պաշտոնում աշխատել է 2 տարի 8 ամիս։
Sputnik Արմենիա