ՉԿԱ ԱՐՑԱԽԸ, ՉԿԱՆ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԸ, ՓՈԽԱՐԵՆԸ ՀՀ ԱԳՆ-Ը ՊԱՏՐԱՍՏ Է ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ «ԻՆՏԵԳՐՄԱՆԸ»
Արաբատ Միրզոյանի գլխավորած և Փաշինյանի հակահայկական քաղաքականության նավարկուղիով հնազանդորեն շարժվող գերատեսչությունն աչքի ընկավ աննախադեպ ցինիզմի հերթական դրսևորմամբ։ Հունիսի 21-ին այդ կառույցը Х սոցցանցում հակիրճ գրառում տեղադրեց Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ։ Այն երկրի ԱԳՆ-ը, որը վերջին չորսուկես տարվա ընթացքում ընդունել է ցեղասպանությունից փրկվելու համար փոքր Հայրենիքից մազապուրծ փախած շուրջ 140 հազար հայրենակիցների, այդ օրվա կապակցությամբ հրապարակած իր հայտարարության մեջ մի բառ անգամ չասած այդ մասին։
Կարող է անհավանական թվալ, բայց փաստն այն է, որ լղոզված ձևական տեքստը ոչ միայն անտեսում է արցախցի փախստականների խնդիրը, այլև սատարում քոչվոր թյուրքական ցեղերի այն 300 000 ներկայացուցիչներին, որոնց Փաշինյանն ու Միրզոյանը համաձայնել են (և դրանում արդեն ոչ ոք չի կասկածում) ընդունել Հայաստանում Ալիևի պահանջով։ Հենց դա է բխում սոցցանցում տեղադրված տեքստից, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև՝ Հանրային ռադիոյի կայքից (բուն ԱԳՆ-ի կայքում նման «մանրուքներ» վաղուց արդեն չեն զետեղվում)։
«Փախստականների համաշխարհային օրը մենք ընդգծում ենք միջազգային հանրության համակարգված ջանքերի կարևորությունը՝ փախստականների իրավունքների և խնդիրների լուծման գործում: Միայն իրական համագործակցության և ընդհանուր պատասխանատվության միջոցով կարող ենք ապահովել կայուն լուծումներ:
Հայաստանը համերաշխ է յուրաքանչյուր մարդու հետ, որը ստիպված է լքել իր տունը։ Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ ապահովելու փախստականների ինտեգրումը մեր սոցիալական, մշակութային և տնտեսական զարգացմանը: Բավարարելով նրանց կարիքները՝ մենք ներդրումներ ենք կատարում մեր համայնքների դիմակայունության և աճի մեջ»,- ասված է հայտարարության մեջ։
Հիմա հարց. հնարավո՞ր է արդյոք ընկալել սույն բարբաջանքն այլ կերպ, քան «մեր սոցիալական, մշակութային և տնտեսական զարգացման մեջ» Ալիևի ուղարկած «արևմտյան ադրբեջանցիների» հորդայի «ինտեգրումն ապահովելու» պատրաստակամություն։
Եվ ոչ մի բառ նրանց մասին, ովքեր դարձել են փախստական, հարկադրված լքել հայրենի հողը, տունն ու ունեցվածքը, շիրիմներն ու սրբավայրերն ընդամենը մեկ տարի և 9 ամիս առաջ. ոչ մի բառ: Ոչ մի ակնարկ նրանց մասին, ովքեր փախստական են դարձել 2020 թվականի աշնան ռազմական ագրեսիայի հետևանքով։ Ոչ մի ծպտուն այն հարյուր հազարավոր հայերի մասին, որոնք փախստական են դարձել 1988-1992 թվականներին։ Ոչ մի հիշատակում այն հայերի մասին, որոնք վերջին 37 տարիների ընթացքում փախստական են դարձել երկու, երեք անգամ, այդպես էլ ոչ մի տեղ չգտնելով անվտանգություն ու կայունություն և կորցնելով իրենց տունն ու ունեցվածքը ամեն անգամ, երբ Ադրբեջանը ցեղասպանություն կամ հերթական ռազմական ագրեսիան է ձեռնարկել:
Փաստորեն ՀՀ ԱԳՆ կոչեցյալն այդպիսով հասկացնում է, որ այսուհետ իշխանությունների համար փակ է ոչ միայն Արցախի հարցը, այլև արցախցի փախստականների թեման։
Այնինչ դեռեվս 2023 թվականի հունիսի 21-ին նույն այդ գերատեսչությունն իր կայքում հրապարակել էր միանգամայն համարժեք հայտարարություն, որում հիշատակվում էին Սումգայիթից, Բաքվից, Գանձակից և Ադրբեջանի այլ քաղաքներից ու գյուղերից փախստականները և կոչ էր արվում հաշվի նստել նրանց իրավունքների հետ ու վերջ տալ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների քաղաքականությանը։ Անցած տարի ԱԳՆ-ը, դատելով ըստ ամենայնի, ընդհանրապես անտեսեց Փախստականների համաշխարհային օրը. մեզ չհաջողվեց որևէ հայտարարություն գտնել ո՛չ կայքում, ո՛չ էլ լրատվամիջոցներում:
Եվ ահա հիմա՝ այսպիսի սադրիչ տեքստ, որով Հայաստանը գործնականում հայտարարում է, թե երկրում փախստականներ չկան, բայց փոխարենը իշխանությունները պատրաստ են ընդունել և ինտեգրել «իրենց զարգացման մեջ» և նույնիսկ «ներդրումներ կատարել համայնքների աճում»... Ո՞ւմ մասին է խոսքը, եթե ոչ Ալիևի ուղարկելիք հարյուր հազարավոր քոչվորների։
Թեպետ, մեզ կրկին զարմացնում է այն, ինչը միանգամայն տրամաբանական է թուրքական դրածոների ոհմակի համար և լիովին տեղավորվում նրանց վարած քաղաքականության մեջ, որը բառացիորեն օրըստօրե դառնում է ավելի ու ավելի բացահայտ՝ դեն նետելով բոլոր պայմանականություններն ու արտաքին պարկեշտությունները։ Փաշինյանի համաձայնությունը Հայաստանում 300 000 ադրբեջանցիների բնակեցմանը, որոնք երբեք այդքան մեծ թվով չեն ապրել մեր երկրի տարածքում և այստեղ են ուղարկվում հետագա էքսպանսիայի և հայերին իրենց իսկ հողերից դուրս մղելու ակնհայտ քաղաքական նպատակներով, այլևս չի քողարկվում։
Բայց չգիտես ինչու ոչ ոք, այդ թվում՝ ընդդիմադիր գործիչները, գործնականում չեն բարձրացնում Ադրբեջանի գրեթե կես միլիոնանոց հայկական համայնքի, 240 հազար բաքվեցի հայերի հարցը։ Որոնք, ի դեպ, այդ հանրապետության ոչ միայն սերուցքն ու փառքն էին, ոչ միայն հսկայական, իսկապես անգնահատելի ներդրում ունեին դրա զարգացման մեջ բոլոր ոլորտներում, հատկապես Բաքվում, այլև բնիկ բնակչություն էին այնտեղ: Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչներից ոչ մեկը ծպտուն անգամ չի հանում Ադրբեջանի հայ համայնքի վերադարձի իրավունքի, ինչպես նաև նրա թողած հսկայական ունեցվածքի և ժառանգության փոխհատուցման մասին:
Իհարկե, հակամարտության առաջին տարիներին Ադրբեջանից փախած հարյուր հազարավոր հայերից ոչ մեկը չի վերադառնա այնտեղ։ Ոչ այն պատճառով, թե չեն ուզում, այլ որովհետև անհնար է վերադառնալ այն երկիր, որն անբուժելի հիվանդ է հայատյացությամբ և բռնված այդ մոլուցքով նույնիսկ ավելի սարսափելի մասշտաբներով, քան նախքան 44-օրյա պատերազմը։
Սակայն դա իրավունք չի տալիս Հայաստանի իշխանություններին, ցանկացածին, լռության մատնել այս թեման և չբարձրացնել հայ փախստականների հարցը, նամանավանդ Բաքվի բռնապետ դահճի աննախադեպ լկտի հայտարարությունների և պահանջների խորապատկերին։
Ինչ վերաբերում է արցախցի փախստականներին, ապա Միրզոյանը բազմիցս հայտարարել է, որ տվյալ փուլում անհնար է համարում նրանց վերադարձը։ Ինչո՞ւ։ Դե, որովհետև շատ լավ գիտի, թե ինչ է սպասում հայերին, որոնք համարձակություն կունենան վերադառնալ իրենց Հայրենիք և ապրել Ադրբեջանի իշխանության տակ։ Թուրքերի հետ «խաղաղության և բարեկամության» համար պայքարող չկայացած դիվանագետը, ամենայն հավանականությամբ, գերազանց գիտակցում է, թե ինչի են ընդունակ ադրբեջանցիներն իրենց գազանային բնազդներով, և վստահ է, որ Հայաստանում, հակառակը, ոչինչ չի սպառնում նրանց, ում իրենք պատրաստվում են «ինտեգրել»։
Հիմա ահավասիկ Արաբատն ու իր գլխավորած ԱԳՆ-ը որոշել են ավելի հեռուն գնալ՝ Փախստականների համաշխարհային օրը հանդես գալով հայտարարությամբ, որով անտեսում են հարյուր հազարավոր հայ փախստականների ոչ միայն իրավունքները, այլև բուն գոյությունը։
Ինչը նշանակում է միայն մեկ բան. ՀՀ օկուպացիոն իշխանությունների համար այսուհետ փակ է ոչ միայն Արցախի, այլև արցախցիների հարցը։ Եվ ոչ միայն ներքին, այլ նաև արտաքին մակարդակով։ Ըստ երևույթին, նրանց օգնելու համար ֆինանսական հատկացումներ այլևս չեն նախատեսվում…