Բորիս Մուրազին դատի է տվել Աննա Հակոբյանին
Politik.am կայքի խմբագիր Բորիս Մուրազին դատի է տվել Նիկոլ Փաշինյանի կնոջը` Աննա Հակոբյանին։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։
Մուրազին պահանջում է, որ Աննա Հակոբյանը հերքի իր տարածած «զրպարտչական, կեղծ տեղեկությունները», ներողություն խնդրի և վճարի 2 մլն դրամ։
«Սա անձնական հարց չէ ինձ համար։ Նա տասնյակ մարդկանց մասին կեղծիքներ է տարածել, զրպարտել է հոգևորականներին, կեղտոտագույն գրառում է արել նաև իմ մասին։ Ես դատական հայց եմ ներկայացնում իր դեմ և ստիպելու եմ Փաշինյանի ընտանիքի անդամին պատասխան տալ իր հակահասարակական վարքի համար»,–«Հրապարակին» ասել է Մուրազին։
Նա նշել է նաև, որ անակնկալ ունի. Փաշինյանի կնոջից բռնագանձվելիք գումարն անձնական նպատակներին չի ծառայեցնելու: Այն, ըստ Մուրազիի, կօգտագործվի «շատ կարևոր գործի համար», որի մասին կհայտնի մոտ օրերս։
Sputnik Արմենիա