2025-06-24 18:29
Լրատվական գործակալություններ
Իշխանությունները երկարաձգել են Արցախից տեղահանվածների բնակարանային ծրագրի հավաստագրերի ժամկետը
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը երկարաձգել է 2020 թվականին Արցախի առանձին շրջաններից բռնի տեղահանվածներին բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում տրամադրված հավաստագրերի գործողության ժամկետը։ Այն նախատեսված էր մինչև 2025-ի հուլիսի 1-ը և նոր որոշմամբ երկարացվել է մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը։
Գերատեսչությունից միաժամանակ տեղեկացրել են, որ շահառուներին նոր հավաստագրեր չեն տրամադրելու և վարկավորման գործընթացում հիմք են ընդունելու արդեն իսկ տրված հավաստագրերը։
Ծրագրի շրջանակում Արցախի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքները կարող են ձեռք բերել, կառուցել և վերակառուցել իրենց սեփական տունը։
Armenia Today