Փեզեշքիան․ Թեհրանը կպահպանի հրադադարը Իսրայելի հետ և պատրաստ է բանակցությունների

Թեհրանը կպահպանի հրադադարը, եթե Իսրայելը չխախտի այն։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Մալայզիայի վարչապետ Անվար Իբրահիմի հետ հեռախոսազրույցի ընթացքում։

Նա նշել է, որ Իսլամական Հանրապետությունը պատրաստ է բանակցությունների, սակայն չի մանրամասնել, թե ինչ հարցով և ում հետ:

«Եթե սիոնիստական ռեժիմը չխախտի հրադադարը, ապա Իրանը ևս այն չի խախտի։ Մենք պատրաստ ենք բանակցությունների և բանակցությունների սեղանի շուրջ Իրանի ժողովրդի օրինական իրավունքների իրացմանը», - ասել է նա։

Փեզեշքիանը հեռախոսազրույց է ունեցել ով նաև Կատարի էմիր Թամիմ բեն Համադ Ալ Թանիի հետ և ափսոսանք հայտնել պատճառված վնասի համար:

«Կատարի պետությունն ու նրա ժողովուրդը չեն եղել այդ գործողության թիրախները, այդ հարձակումը սպառնալիք չի ներկայացնում Կատարի պետությանը։ .. Երկու երկրների միջև հարաբերությունները միշտ հիմնվելու են պետությունների ինքնիշխանությունը հարգելու և բարիդրացիության սկզբունքների վրա», - նշվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ եթե ԱՄՆ-ն ցանկանում է վերադառնալ դիվանագիտությանը, ապա Իրանի դեմ հարձակումները պետք է դադարեն:

Իսրայելը հունիսի 13-ի գիշերը լայնածավալ գործողություն սկսեց Իրանի դեմ՝ նրան մեղադրելով գաղտնի ռազմական-միջուկային ծրագրի իրականացման մեջ, որն իբր մոտեցել է անվերադարձության կետին: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի արշավանքների թիրախներն էին ատոմային օբյեկտները, գեներալիտետը, ականավոր միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր»հրթիռները:

Իրանը, որը հերքում է իր ատոմային նախագծի ռազմական բաղադրիչը, սկսեց պատասխանել հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ Իսրայելի տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ:

Իսկ հունիսի 22-ին Իրանին հարվածներ հասցրեց ԱՄՆ ավիացիան։ Հարձակման ենթարկվեցին Իրանի միջուկային օբյեկտները Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում։ Հարձակումը, ըստ Վաշինգտոնի, նախատեսված էր Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու կամ լրջորեն թուլացնելու համար: Հունիսի 23-ի երեկոյան Իրանը հարվածներ հասցրեց Կատարի Ալ-Ուդեյդ ամերիկյան ռազմակայանին։

Հունիսի 24-ի առավոտյան ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ Թեհրանն ու Թել Ավիվը պայմանավորվել են հրադադարի մասին:

Sputnik Արմենիա