2025-06-24 20:10
Լրատվական գործակալություններ
Իշխանությունը հրահանգել է անջատել Հյուսիսային պողոտայում Սամվել Կարապետյանի լուսանկարով էկրանները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Իշխանությունները հրահանգել են անջատել գործարար Սամվել Կարապետյանի լուսանկարով էկրանները։ Այս մասին հայտնում են NEWS.am–ի աղբյուրները։
Հյուսիսային պողոտայում այս պահին Tashir street–ի էկրաններին գործարարի լուսանկարն է՝ «Ազատություն Սամվել Կարապետյանին» գրությամբ։ Մեր տեղեկություններով, հրահանգն իջեցվել է մոտ 1 ժամ առաջ, սակայն, էկրանները շարունակում են միացված մնալ։ Այս պահին իրավաբանները քաղաքային իշխանությունների հետ քննարկման մեջ են, ըստ իրավաբանների՝ ամեն ինչ օրինական է։