Իրավապահները խուզարկություններ են սկսել «Սրբազան պայքար» շարժման աջակիցների տներում
Իրավապահները վաղ առավոտյան խուզարկություններ են սկսել «Սրբազան պայքար» շարժման աջակիցների տներում: Տեղեկությունը հայտնում է շարժման տելեգրամյան ալիքը։
«Իրավապահները գործողություն են իրականացնում նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի բնակարանում»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` «Սրբազան պայքար» շարժումը հունիսի 20-ին հայտնեց, որ շարժման կողմնակիցներից 17–ին ձերբակալել են։ Ավելի ուշ ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմինը հայտարարեց, որ ձերբակալություններ և խուզարկություններ են իրականացվել ՀՅԴ մարզային կառույցների պատասխանատուների նկատմամբ։
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ օրը մեկնել էր Թուրքիա` Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպելու։ Ըստ ԶԼՄ–ների` զանգվածային ձերբակալություններն իրականացվել էին, որպեսզի Փաշինյանն Էրդողանին ապացուցի, թե ինքը երկրում տիրապետում է իրավիճակին։
ՀՀ վարչապետը հունիսի 24-ին ֆեյսբուքյան իր էջում տարածեց իշխանական կայքի մի հրապարակում, ըստ որի` իբր ընդդիմադիրները պետական հեղաշրջում են նախաձեռնել։ Այդ «բացառիկ թղթերում» արծարծվում էր նաև Բագրատ սրբազանի անունը։
Sputnik Արմենիա