Գառնիկ Դանիելյան․ Նոպաների մեջ հերթական ՍՄՍ-ն է ուղարկել, թե ամեն գնով մի բան գտեք
«Երեկ թղթի կտոր հրապարակեցին («հեղաշրջման պլան»․ խմբ․) ու դրա շրջանակներում հանձնարարել են խուզարկություններ կատարել։ Եթե մի քանի օր առաջ մարդկանց տանում էին ոստիկանություն, հիմա արդեն ԱԱԾ են տանում»,- Բագրատ Սրբազանի կեցավայրի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ հավելելով, որ այլ տեղեկությոններ չունեն։
«Բագրատ Սրբազանի հետ չեմ խոսել, ոչ ոքի թույլ չեն տալիս ներս մտնել․․․1937թ-ն ա ՀՀ-ում, մարդը նոպաների մեջ հերթական «sms»-ն է ուղարկել, թե գնացեք ամեն գնով մի բան գտեք, հիմա կարողա էս տնից մի հատ կետչուպ գտնեն, դրա վրա փորձեն գործ հարուցեն»,- ասաց Դանիելյանը։
Հիշեցնենք՝ իրավապահները խուզարկում են Բագրատ Սրբազանի և «Սրբազան պայքար» շարժման աջակիցների տները։
Իսկ ՔԿ-ն հայտարարություն է տարածել, առ այն, որ շարժման ղեկավարները փորձել են ահաբեկչություն իրականացնել։
Mamul.am