«Հեղաշրջման գործով» ձերբակալվածների ոչ պաշտոնական ցուցակ է հրապարակվել

Այս պահին, ըստ նախնական տվյալների, ընդդիմադիր գործիչների տներում իրականացված այսօրվա խուզարկությունների արդյունքում կա 8 ձերբակալված։

Համացանցում ոչ պաշտոնական ցուցակ է հրապարակվել, ըստ որի` Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանից բացի, ձերբակալվել են Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը, ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանը, գործարար Տիգրան Գալստյանը, ակտիվիստ և Արցախյան պատերազմի զոհված հերոսի հայր Արա Ռոստոմյանը, Բագրատ սրբազանի կողմնակից Մովսեսը, բլոգեր Արմեն Ալեքսանյանը:

Ըստ ԶԼՄ–ների հրապարակումների` ԱԱԾ–ն ներխուժել է նաև Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Դանիելյանի տուն:

Բացի այդ, ԱԱԾ–ն խուզարկություն է իրականացրել Սյունիքի նախկին մարզպետ և նախկին պատգամավոր Վահե Հակոբյանի ու նրա կնոջ՝ Para TV-ի տնօրեն Էլիզաբեթ Պետրոսյանի տանը: Առգրավվել են հեռախոսները, իսկ Էլիզաբեթ Պետրոսյանին տարել են Էրեբունու քննչական բաժին` հարցաքննության։

Sputnik Արմենիա