Կարեն ՎՐԹԱՆԵՍՅԱՆ․ ՈՐԵՎԷ ՀԻՄՔ ՉՈՒՆԵՄ ՔՆՆՉԱԿԱՆԻ ՀՐԱՊԱՐԱԿԱԾ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՎԱՏԱԼՈՒ

Հերթական «սենսացիոն ձայնագրություններն» եմ լսում։

Ակնհայտ է, որ շատ տարբեր (ամենայն հավանականությամբ՝ նաև անցյալ, իսկ գուցե նաև նախանցյալ տարվա) զրույցներից մանր-մանր կտրտած և իրար կպցրած կտորներ են, որոնցից ինչ ուզեն կարող են հավաքել։

Կուզեն «հեղաշրջման փորձ» կհավաքեն, կուզեն՝ «ահաբեկչության նախապատրաստություն»։

Առավել ևս, որ ցանկացած ընդդիմադիրի պարբերաբար նաև սադրիչներ և ուղղակի ոչ ադեկվատ մարդիկ են մոտենում, ու դրանց ոնց էլ ցրես, ամեն դեպքում «սենսացիոն բաներ» ձայնագրել կարելի է։

Ու քանի որ սա արդեն չեմ էլ հիշում, թե որ դեպքն է, որ գաղտնալսումների փրթիկները մոնտաժելով ամպագոռգոռ մեղադրանքներ են ներկայացնում, որոնք տարիների քաշքշուկների հետո հօդս են ցնդում, հիմա էլ որևէ հիմք չունեմ քննչականի հրապարակած ձայնագրություններին հավատալու։

Այս դեպքը ևս մեկ անգամ ապացուցում է, որ «ջարդենք-փշրենք-փրթենք» ասողների հետ ոչ միայն ճամփա գնալ չի կարելի, այլև զրույցել։

Կարեն Վրթանեսյան, ֆեյսբուքյան էջ