Սրանց հեռացնելու ենք․ «Հայաստան» դաշինքը գործելու կոչ է անում

Գլխավոր խնդիրը Հայաստանի վերջնական բռնատիրացումը կանխելն է, «սրանց» հեռացումը ու պատասխանատվության ենթարկելը, նման հայտարարություն է հրապարակել ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը։

Հայտարարության մեջ նշվում է, որ Հայաստանի համար գլխավոր քաղաքական վտանգը գործող իշխանությունն է, որը հանձնել է Արցախը, հիմա էլ հարվածներ է հասցնում պետականության հենասյուներին՝ Անկախության հռչակագրին, Սահմանադրությանը, բանակին, եկեղեցուն, սփյուռքին:

«Ձգտելով խուսափել ազգային դավաճանության համար պատասխանատվությունից՝ Փաշինյանը բացահայտ ահաբեկչություն է իրականացնում հայ ժողովրդի նկատմամբ: Շարունակվում են ապօրինի ձերբակալությունները, խուզարկություններն ու կալանավորումները», - գրում է դաշինքը։

Դաշինքը միավորվելու ու գործելու կոչ է անում իշխանազրկելու գործող վարչախմբին։

Sputnik Արմենիա