Ռուսաստանը «հուսով է», որ Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր սրացում չի լինի

Ռուսաստանը հուսով է, որ Երևանի և Բաքվի միջև նոր սրացում չի լինի։ Հայաստանն ու Ադրբեջանն արդեն շատ մոտ են խաղաղության պայմանագիր կնքելուն։ Ըստ ТАСС-ի՝ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Հուսով ենք, որ դա տեղի չի ունենա», -շեշտել է Կրեմլի պաշտոնականներկայացուցիչը։

«Երկրները շատ մոտ են համաձայնագրի վրա աշխատանքի ավարտին, և հուսով ենք, որ այդ աշխատանքը կավարտվի։ Այդ համաձայնագիրը շատ անհրաժեշտ է տարածաշրջանում կայունության և անվտանգության մթնոլորտի համար», -նշել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղարը։

Ինչպես գրում է «Комсомольская правда»-ն, Պեսկովը նաև հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել և անել ամեն ինչ հակամարտությունը լուծելու և հանրապետությունների միջև խաղաղության պայմանագիր կնքելու համար։

News.am