ՔԱՂԱՔԱԳԵՏ․ ԻՇԽՈՂ ԽՄԲԱԿԸ ԹԵՔՈՒՄ Է ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵԿՏՈՐԸ ԴԵՊԻ ԱՐԵՎՄՈՒՏՔ

Շատ պարզ բան է կատարվում։ Իշխող խմբակը թեքում է աշխարհաքաղաքական վեկտորը դեպի Արևմուտք` Թուրքիա և խոստացել է կառուցել Միջին Միջանցքն, այսինքն Զանգեզուրի Միջանցքն, ըստ ադրբեջանական անվանման։ Այս մասին իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ Նա մանրամասնում է.

«1. Դրա համար ստրատեգիական նշանակության օբյեկտները պետք է վերցնել ռուսական կապիտալից ու հանձնել նոր տերերին։

2.Հայաստանն, ամբողջությամբ, դառնում է կոնսորցիում' փայատիրական ընկերություն, մինչև սուվերենության Դե Յուրե կորցնելը, թուրքական, բրիտանական, ամերիկյան ու ադրբեջանական մասնաբաժիններով։

- Դրա համար պետք է կանխարգելիչ հարվածներ հասցնել բոլոր հնարավոր խմբերին և ինտիտուտներին, որոնք կարող են խանգարել այդ ծրագրին։

- Ադրբեջանցիներին պետք է բնակեցնել Հայաստանում, որպես երաշխիք, որ հետագայում հնարավոր չլինի իրավիճակը հետ շրջել։

Ա/ Ինչու հիմա

Քանի դեռ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայով, իսկ Իրանն իր վերքերն է բուժում։

Բ/ Ինչի է դա պետք իշխող խմբակին

Դա նրանց վերարտադրվելու միակ հնարավորությունն է»։

News.am