Բագրատ սրբազանի պաշտպան․ Մեծ ծավալներով ֆարս է, հետո կիմանանք՝ ինչու

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և 15 այլ ընդդիամդիրների դեմ կալանքի միջնորդությունները մեծ ծավալի ֆարս են ու քաղաքական հետապնդում։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրի բակում լրագրողներին այս մասին ասաց Բագրատ սրբազանի պաշտպան Սերգեյ Հարությունյանը։

«Ժամանակ կանցնի ու կհասկանանք` այս ֆարսը ինչ նպատակներով էր կազմակերպված»,–նշեց նա։

Ըստ պաշտպանի` գործընթացի «սարքած» լինելու մասին վկայում է այն, որ իշխանամետ օղակները անմեղության կանխավարկածը արհամարհելով` ձերբակալվածներին արդեն մեղսագրում են արարքներ, որոնք նրանք չէին պատրաստվում իրականացնել։

«Արդեն դատավճիռներ են կպցրել նույնիսկ դատավարությունից առաջ։ Նրանց ընտրած դատավորից էլ պարզ է` գործի բնույթը ինչպիսին կլինի», - ասաց Հարությունյանը։

Sputnik Արմենիա