Ռուբեն Մելիքյան․ Պետք է պատրաստ լինենք ցանկացած պահի թողնենք մեր բոլոր գործերը և մեկնենք Մայր Աթոռ

Վստահ եմ, որ գերագույն դավաճանը շուտով կազմակերպելու է հարձակում Վեհարանի վրա։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Վստահ եմ նաև, որ հիմնական հարձակողական ուժը լինելու են քաղաքական հետապնդումների համար պարգավավճար ստացող «իրավապահները»։ Բնականաբար, քաղաքացիական հագուստով։

Պետք է պատրաստ լինենք ցանկացած պահի թողնենք մեր բոլոր գործերը և մեկնենք Մայր Աթոռ՝ պաշտպանելու մեր նվիրական սրբությունները, մեր հայկական ինքնությունը, շնչելու ու գոյություն ունենալու մեր Աստվածատուր իրավունքը»։

News.am