ՌԴ ԱԳՆ․ Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելուց հետո ՄԱԳԱՏԷ-ի վարկը հարցականի տակ է
Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու համար որպես տեղեկատվության աղբյուր օգտագործվող ՄԱԳԱՏԷ-ի ստուգման համակարգի նկատմամբ վստահությունը հարցականի տակ է, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Զախարովայի խոսքով՝ փաստը, որ ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության տակ գտնվող իրանական միջուկային օբյեկտները թիրախ են դարձել ամերիկյան և իսրայելական հրթիռների համար, բացահայտ մարտահրավեր է միջուկային զենքի չտարածման պայմանագրի համակարգին:
«Իրական խոչընդոտներ են առաջացել գործակալության և Իրանի միջև կնքված համապարփակ երաշխիքների մասին համաձայնագրի իրականացման համար։ Հարցականի տակ է վստահությունը գործակալության ստուգման գլոբալ համակարգի նկատմամբ, որն օգտագործվել է որպես ռմբակոծությունների պլանավորման համար տեղեկատվության աղբյուր», – ասել է նա ճեպազրույցի ժամանակ։
Ինչպես նշել է Զախարովան, հենց ԱՄՆ-ն և Իսրայելն են պատասխանատու ՄԱԳԱՏԷ-ի գործունեությանը հասցված հսկայական վնասի համար, որքան էլ նրանք փորձեն բոլոր մեղքերի մեջ մեղադրել Թեհրանին:
Sputnik Արմենիա