ՀՅԴ Կանադայի կենտրոնական կոմիտե․ Դատապարտում ենք իշխող վարչախմբի դավադիր վարքագիծն
ՀՅԴ Կանադայի կենտրոնական կոմիտեն կազմակերպական իր ողջ կառոյցով, դատապարտում է Հայաստանի Հանրապետության գործող վարչախմբի շղթայազերծած հալածանքի արշավը ՀՅԴ Հայաստանի կառույցի և ընդդիմադիրների դեմ։
«Այս վարքագծով Հայաստանի Հանրապետության ղեկին հայտնված վարչախումբը, կամայականորեն ու նենգորեն ևս մեկ անգամ ոտնահարում ու հարված է հասցնում ժողովրդավարության տարրական սկզբունքները ու հստակորեն բացահայտում է բռնատիրության ճանապարհով իշխանությունը երկարաձգելու իր դիտավորությունը։ ՀՅԴ Կանադայի կառույցը վերահաստատում է իր ամբողջական ներուժը ի գործ դնելու Հայաստանի և Արցախի հանդեպ իր հանձնառությունը։
Դատապարտում ենք ու մերժում իշխող վարչախմբի դավադիր վարքագիծն ու կեղծ խաղաղության օրակարգը: Միաժամանակ, մեր անվերապահ զորակցությունն ենք հայտնում ՀՅԴ Հայաստանի կառույցին և պահանջում ենք, որ անհիմն մեղադրանքներով դրսևորված քաղաքական հալածանքի այս նոր ալիքը անհապաղ վերջանա»,– ասվում է հայտարարության մեջ։
News.am