2025-06-27 11:13
Լրատվական գործակալություններ
Շիրակի թեմի առաջնորդարանի մոտ քաղաքացիներ են հավաքվում. ի՞նչ են անում իրավապահները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Քաղաքացիները հավաքվում են Շիրակի թեմի առաջնորդարանի մոտ, որտեղ այս պահին խուզարկություն է կատարվում։
Նրանց թվում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը, իրավապահները նրան թույլ չեն տալիս մտնել առաջնորդարան։
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` Միքայել Աջապահյանի բնակության հասցեում կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ։
Հիշեցնենք` Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։
Շիրակի թեմի առաջնորդն այս պահին Մայր աթոռում է, նրա պաշտպան Թամարա Յայլոյանին թույլ չեն տվել մտնել առաջնորդարան։
Sputnik Արմենիա