Բաքվում հզոր պայթյուն է որոտացել

Բաքվում՝ «Ադրբեջանֆիլմ» ստուդիայի տարածքում, հզոր պայթյուն է որոտացել, հաղորդում է Report-ը։

Կինոստուդիայի հին հրատեխնիկական վայրում տեղի ունեցած պայթյունի մասին տեղեկությունը «112» թեժ գծին ստացվել է 23:47-ի սահմաններում։ Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության ուժերը։

Ըստ Ադրբեջանի Ներքին գործերի նախարարության նախնական տվյալների՝ քաղաքացիների շրջանում տուժածներ չկան։

News.am