ՔԿ․ Վարչապետին վերագրվող կեղծ ձայնագրության ստեղծման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Քննչական կոմիտեն հայտնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին վերագրվող կեղծ ձայնագրության ստեղծման, դրա տարածման մասին, ինչի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՔՕ 364–րդ հոդվածի 2–րդ մասի 2–րդ կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ համակարգչային կեղծիք կատարելը)։
«2025 թվականի հունիսի 26–ին համացանցում հրապարակված ձայնագրությունում առկա են առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ մի խումբ անձինք, գործելով նախնական համաձայնությամբ, իրավաբանական հետևանքներ առաջացնելու նպատակով, համացանցում տեղադրել են «Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարականը ԱԱԾ ու Քննչական պետերին» վերտառությամբ արհեստական բանականության միջոցով ստեղծված կեղծ ձայնագրություն, որում ՀՀ Վարչապետն իբրև թե կոնկրետ քրեական վարույթով հանձնարարություններ է տալիս ՀՀ իրավապահ մարմինների ղեկավարներին», – ասված է հաղորդագրության մեջ։
Կատարվում է նախաքննություն։
Armenia Today