ԱԱԾ-ն մտավ Մայր աթոռ Սուրբ Էջմիածին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները մտան Մայր աթոռ Սուրբ Էջմիածին։

 

ԱԱԾ աշխատակիցները շրջապատել են Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին, որը դուրս է եկել ուժայիններին ընդառաջ, որպեսզի հանդարտեցնի եկեղեցականներին։ Նրանք թույլ չէին տալիս, որ ուժայինները մուտք գործեն վեհարան։ Հրմշտոց սկսվեց հոգևորականների և ուժայինների միջև։

Հիշեցնենք` այսօր Շիրակի թեմի առաջնորդարանում խուզարկություն է իրականացվել։ Ըստ ՔԿ–ի` Միքայել Աջապահյանի բնակության հասցեում կատարվել են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ։ Շիրակի թեմի առաջնորդը Մայր աթոռում է, որտեղ քահանաների ժողով էր նախատեսված։

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։

Sputnik Արմենիա