Գարեգին Երկրորդ․ «Մեր հետագա գործողությունները կքննարկենք վեհարանում»

Հոգևորականներն իրեն հետագա գործողությունները կքննարկեն Վեհարանում։ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում այդ մասին հայտարարեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները մտել են Մայր աթոռ Սուրբ Էջմիածին` Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետևից։ Սրբազանը հայտարարեց, որ պատրաստվում է գնալ իրավապահների հետ։

 «Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հիմա մեր փաստաբանի հետ կգնա իրավապահների հետ, մենք կգնանք Վեհարան, որտեղ քահանայական ժողովն էր։ Այնտեղ կհամախմբվենք, մեր քննարկումները կունենանք և եզրահանգումը կանենք մեր հետագա գործողությունների համար։ Միանշանակ է, որ մենք ամենայն ջանք կներդնենք, որպեսզի արդարությունը գործի»,– ասաց կաթողիկոսը։

Sputnik Արմենիա