ԱԱԾ-ականներից մի քանիսը պահակակետի պատուհանից մտան վեհարանի տարածք (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԱԾ–ականներից մի քանիսը պահակակետի Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի պատուհանից մտան վեհարանի տարածք։

 

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները մտել են Մայր աթոռ Սուրբ Էջմիածին` Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետևից։ Սրբազանը հայտարարել էր, որ պատրաստվում է գնալ իրավապահների հետ, սակայն նա կաթողիկոսի հետ գնաց վեհարան։

Մայր աթոռի տարածքում լարված իրավիճակ է, իրավապահները նոր ուժեր են կուտակում։ Դիմակավորների մի մասը ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ արձագանքման վարչությունից են։

 

Շուրջ մեկ ժամ է` եկեղեցու զանգերն անդադար ղողանջում են, հավաքված քաղաքացիները միահամուռ աղոթում են։

Sputnik Արմենիա