Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցի․ Սիրելի հավատացյալներ‚ հորդորում ենք գնալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Սիրելի հավատացյալներ‚ ելնելով ստեղծված իրավիճակից՝ հորդորում ենք գնալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և նեցուկ լինել Մայր Եկեղեցուն։ Այս մասին հայտարարություն է տարածել Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցին։

Նշենք, որ Մայր Աթոռի մոտ իրավիճակը լարված է, ԱԱԾ–ն և ոստիկանության ուժերը այստեղ են, որպեսզի բերման ենթարկեն Շրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Վերջինս սսկզբում հայտարարեց, որ կգնա ԱԱծ–ականների հետ, սակայն հավաքվածները թույլ չտվեցին։ Արդյունքում Միքայել Սրբազանը, Գարեգին Բ կաթողիկոսի հետ միասին վերադարձան և հիմա վեհարանում են։

Իրավապահները մեծ ուժեր են կենտրոնացրել Մայր Աթոռի բակում։

News.am