2025-06-27 14:34
Լրատվական գործակալություններ
«Ապրելու երկիր»․ Դատապարտում ենք այսօր իրավապահների կատարած «գործողությունները»
«Ապրելու երկիր» կուսակցությունը խստորեն դատապարտում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում իրավապահ մարմինների կատարած «գործողությունները», որոնք իրականացվում են բացառապես Նիկոլ Փաշինյանի քաղաքական հրահանգով։ Այս մասին հայտարարություն է տարածել Կուսակցությունը:
«Եկեղեցու դեմ քաղաքական արշավը առաջին հերթին վնասում է Հայաստանի Հանրապետությանը, որը գործող իշխանության համար վաղուց որևէ արժեք չունի։ Ազգային բոլոր արժեքները ոտնահարող իշխանության համար միակ արժեքը և նպատակը սեփական իշխանության պահպանումն է։
Նիկոլ Փաշինյանի հեռացումը և օր առաջ արտահերթ ընտրությունների անցկացումը ազգային անվտանգության հարց է»,- ասված է հայտարարության մեջ:
News.am