2025-06-27 15:06
Լրատվական գործակալություններ
ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանը հայտնել է ոստիկանության զանգից հետո՝ կուսակցի անհետացման մասին
Տեղեկացնում եմ, որ քիչ առաջ Արարատի մարզային ոստիկանությունից զանգահարել էին ՀՅԴ Արտաշատի «Դուման» կոմիտեության ներկայացուցիչ Հայկ Զաքարյանին՝ հրավիրելով ոստիականություն։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանը:
Նա, նաև նշել է. «Վերջինս ասել էր, որ այս պահին չի կարող ներկայանալ և գնում է Էջմիածին, ինչից հետո մեր կապը կորել է ընկերոջ հետ, ենթադրվում է որ ապօրինի ու հերթական քաղաքական շոուի բեմադրությամբ՝ մեր ընկերոջն առևանգել են»։
News.am