Արման ԹԱԹՈՅԱՆ․ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑՈՂԸ ՆՎԵՐ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԶԱՎԹՈՂԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱՐ

Իմ ընկերների հետ ես գնում եմ Մայր Աթոռ Սուրբ էջմիածին: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Մայր Աթոռի տարածք, Վեհարան դիմակավորված ծառայողների ներխուժումը, հոգևորականներին քաշքշելը Հայոց Եկեղեցու, մեր նվիրական արժեքների, մեր դարավոր սրբավայրերի պղծում է:

Իշխանությունը հրահրել է խիստ վտանգավոր գործընթացներ, որոնք քայքայում են մեր պետականության հիմքերը, մեր ինքնության հենասյուները:

Իր իշխանությունը պահելու մոլուցքով տարված` Նիկոլ Փաշինյանն անձամբ իրեն է ծառայեցնում իրավապահ համակարգը, քանդում է իրավունքն ու ժողովրդավարությունը` վերածելով երկիրը բռնապետության: Լարվածության մեջ է պահում երկիրը, մարդկանց թշնամացնում է իրար հետ, լկտի բառապաշարով է խոսում Հայոց Եկեղեցու և նվիրական մեր մյուս արժեքների մասին:

Տեղի ունեցողը նվեր է ադրբեջանական իշխանության զավթողական ծրագրերի համար»,-գրել է Թաթոյանը:

News.am