«Արդարացում չկա». Գյումրու ավագանու 4 խմբակցությունների հայտարարությունը
Գյումրու ավագանու «Մեր քաղաքը» «Հայաստանի կոմունիստական կուսակցություն», «Իմ հզոր համայնք» և «Մայր Հայաստան» խմբակցությունները հանդես են եկել հայտարարությամբ՝ դատապարտելով Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանի նկատմամբ նախաձեռնված քրեական հետապնդումը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները մտել են Մայր աթոռ Սուրբ Էջմիածին` Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետևից։ Սրբազանը հայտարարել էր, որ պատրաստվում է գնալ իրավապահների հետ, բայց հետո նա Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ գնաց վեհարան։
«Այն, ինչ տեղի է ունում մեր հայրենիքում` Հայաստանյան առաքելական սուրբ եկեղեցու, Գյումրիում` Շիրակի դեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի շուրջ, արդարացում չունի։ Այս ամենը քաղաքական հետապնդում է, հալածանք է մեր ազգային եկեղեցու, ազգային արժեքների, հոգևոր հայրերի դիրքորոշումների, կարծիքների նկատմամբ, որը, ցավոք, ծրագրված, խիստ դատապարտելի, ոչ պետական վարքագծի դրսևորում է: Մենք դատապարտում ենք առաջին քրիստոնյա ազգի` հայ հոգևոր հայրերի, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դեմ սանձազերծված բռնաճնշումները, բարոյական կտտանքները»,– ասված է հայտարարությունում:
Խմբակցությունները պատկան մարմիններին կոչ են անում լինել զսպված, դադարեցնել հայ առաքելական Սուրբ եկեղեցու առաջնորդի, օծյալ քահանաների նկատմամբ իրականացվող ամոթալի հետապնդումն ու հալածանքը։
Sputnik Արմենիա