ՀԱՊԿ-Ը ՉԻ ՕԳՆԻ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ, ԻՆՉՊԵՍ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՕԳՆԵՑ ՏՈԿԱԵՎԻՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ինչո՞ւ բանտարկվեց Բագրատ Սրբազանը
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.
«Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը 2 ամսով կալանավորվել է։ Որոշումը դատարանը հրապարակել է 2025թ. հունիսի 26-ի գիշերը՝ ժամը 3-ին։ Կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը մակագրվել էր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանին՝ «Հանրապետություն» կուսակցության նախկին անդամին:
Գալստանյանի գլխավորած շարժման «պիկը» արդեն անցել էր, իսկ իշխանությունը զավթելու «Պլանը», որին հղում են անում հատուկ ծառայությունները և Նիկոլ Փաշինյանը, թվագրված է 2024 թվականով։ Բայց ինչո՞ւ է Փաշինյանը հենց հիմա որոշել կալանավորել Գալստանյանին։
Փաշինյանի համար անհրաժեշտ էր կանգնեցնել տեղեկատվական ալիքը՝ գործարար Սամվել Կարապետյանի կալանավորումից հետո։ Կարապետյանի շուրջ սկսեցին համախմբվել հայկական քաղաքական դաշտի խոշոր խաղացողներն ու բիզնես էլիտան, ինչը չէր կարող չանհանգստացնել Փաշինյանին։
Նրան հաջողվեց ժամանակավորապես կանգնեցնել այդ «ալիքը», սակայն՝ ընդամենը մեկ օրով։ Արդեն հունիսի 26-ին Կարապետյանը կրկին հանդես եկավ հայտարարությամբ։ Ավելին՝ նրա հայտարարությունները ակնհայտորեն ծրագրային բնույթ ունեն, և այն փաստը, որ դրանք հրապարակայնացվում են, վկայում է, որ նա մտադիր չէ հեռանալ քաղաքական դաշտից։
Փաշինյանի իրավիճակը գրեթե փակուղային է։ Հանրային աջակցություն չկա (նույնիսկ եկեղեցու դեմ հարձակումները չփոխեցին իրավիճակը՝ ոչ մի համախմբում, ոչ էլ վստահության աճ)։ Կարապետյանի կալանավորումը նույնպես չստացավ հանրային աջակցություն։ Ավելին՝ այդ քայլը բացեց նրա համար դռներ դեպի հայկական քաղաքականություն՝ ընդդիմադիր դաշտում դառնալու ուժային կենտրոններից մեկը։ Սա իր հերթին մտահոգություն է առաջացնում նաև Փաշինյանի թուրք գործընկերների մոտ, որոնք առանց այդ էլ թերահավատորեն էին վերաբերվում 2026 թվականին։ Իսկ այժմ իրավիճակը միայն վատթարացել է։
Եթե դիտարկենք տեղի ունեցողը աշխարհաքաղաքական համատեքստում, ապա կալանավորումների օրը ՀԱՊԿ-ում Հայաստանի գործընկերներ Ռուսաստանն ու Ղազախստանը հայտարարեցին, որ ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները երկրի ներքին գործն են։ Մոսկվայի և Աստանայի այս հայտարարությունները կարելի է մեկնաբանել որպես ազդակ, որ իշխանության պահպանման հարցում Փաշինյանը ՀԱՊԿ-ից աջակցություն չի ստանա։ (Հիշեցնենք, որ 2022 թվականին միայն ՀԱՊԿ-ի միջամտությունը Ղազախստանի իրադարձություններին կանխեց քաղաքացիական պատերազմը և օգնեց Կասիմ-Ժոմարտ Տոկաևին պահպանել իշխանությունը)։
Համեմատեք այս հայտարարությունները ԱՄՆ-ի դիրքորոշման հետ 2021, 2022 և 2024 թվականներին, երբ պաշտոնական Վաշինգտոնը, ժողովրդավարության պաշտպանության և ընտրությունների արդյունքների հարգման պատրվակով, բացահայտ աջակցում էր Նիկոլ Փաշինյանին՝ նրան հնարավորություն տալով պահպանել իշխանությունը։ «Սրբազան պայքարի» ակտիվ փուլում, երբ բախումներ էին տեղի ունենում ցուցարարների և ոստիկանության միջև, ԱՄՆ դեսպանատունը մեղադրում էր հենց ցուցարարներին։
Ի՞նչ ունենք արդյունքում։ Հասարակությունը թերահավատորեն է վերաբերվում Գալստանյանի կողմից իբր պետական հեղաշրջման նախապատրաստման վարկածին, Սամվել Կարապետյանը չի հրաժարվում իր ուղուց, ու Փաշինյանի դեմ պայքարը շարունակվում է։ Մոսկվան էլ հստակ ցույց է տվել, որ Փաշինյանը աջակցություն չի ստանա։
Մտածե՛ք այդ մասին․․․»։