Աջապահյանը հասավ Երևան. ՔԿ-ում նրան դիմավորեցին դիմակավոր և անդիմակ բազմաթիվ ուժայիններ

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հասավ Երևան։ Մայր աթոռից դեպի Երևան մոտ 4–5 կմ քայլելուց հետո նա ճանապարհը շարունակեց ավտոմեքենայով։

Այս ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի շենքի մոտ արդեն հավաքվել են մեծաքանակ ոստիկանական ուժեր։

Ի դեպ, ՔԿ շենքի մոտից սկսել են մարդկանց բերման ենթարկել։

Sputnik Արմենիա