2025-06-27 20:13
Լրատվական գործակալություններ
Սաակաշվիլի․ Հայաստանը հաշտության պայմանագիրէ կնքել Թուրքիայի հետ
Հայաստանը խաղաղության պայմանագիր է կնքել Թուրքիայի հետ, բացում է սահմանները և դեսպանատները։ Նա պահանջում է նաև ռուսական զորքերի դուրսբերումը երկրից և ձերբակալել է երկրի ռուսամետ առաջատար օլիգարխին։ Դրա մասին սոցիալական ցանցերում գրել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։
«Ադրբեջանն արդեն դուրս է եկել Ռուսաստանի ազդեցության ոլորտից»։
Այս իրավիճակում Վրաստանը մնում է լիովին խաղից դուրս, ինչը չափազանց վտանգավոր է։
«Եթե մենք ուզում ենք փրկել մեր երկիրը, պետք է անհապաղ գործենք», գրել է նա։
News.am