Միքայել սրբազանը հրաժարվում է լինել վարչապետի թեկնածու

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը խնդրել է չշահարկել իր անունը վարչապետի թեկնածուների ցուցակում։ Նրա գրառումը թողարկել է փաստաբան Արա Զոհրաբյանը։

«Ես լիովին բավարարված եմ եկեղեցում իմ ծառայությունից իբրև հոգևորական, ուստի խնդրում եմ` իմ անունը չշահարկել վերչապետի թեկնածուների շարքում։ Աստված պահապան», - նշել է հոգևորականը իր նամակում։

Ավելի վաղ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունները միացել էին Փաշինյանին անվստահության հայտնելու նախաձեռնությանը։ Անկախ պատգամավորներ Հովիկ Աղազարյանը և Հակոբ Ասլանյանը Մայր աթոռի դեմ այսօր ձեռնարկված արշավի ֆոնին հայտարարել էին, որ պատրաստ են առաջադրել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի թեկնածությունը՝ նրա համաձայնության դեպքում: Էդմոն Մարուքյանն էլ ասել էր, որ պատրաստ է հանել վարչապետի իր թեկնածությունը իմպիչմենտի գործընթացից։

Sputnik Արմենիա