Երկրաշարժ է գրանցվել Սպիտակ քաղաքի մոտակայքում

Երկրաշարժ է գրանցվել Սպիտակ քաղաքի մոտակայքում։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։

«Հունիսի 28-ին` տեղական ժամանակով ժամը 01:40-ին (Գրինվիչի ժամանակով` հունիսի 27-ին ժամը 21։40-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.90⁰ և արևելյան երկայնության 4428⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 29 մագնիտուդով երկրաշարժ»,–ասված է հաղորդգարության մեջ։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Սպիտակ քաղաքում, ինչպես նաև Լեռնապատ, Արջուտ, Արևաշող, Դարպաս և Գոգարան գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Sputnik Արմենիա