Իրանում հուղարկավորում են Իսրայելի հետ հակամարտության ժամանակ զոհված անձանց

Իրանում հուղարկավորում են Իսրայելի հետ 12-օրյա հակամարտության ընթացքում զոհված զորահրամանատարներին, միջուկային գիտնականներին և խաղաղ բնակիչներին: Արարողությանը մասնակցում է նաև երկրի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Տեղեկությունը հայտնում է «Press TV» հեռուստաալիքը։

«Տեղի է ունենում ավելի քան 60 իրանցիների, այդ թվում՝ բարձրաստիճան հրամանատարների և միջուկային գիտնականների հուղարկավորությունը, որոնք զոհվել են երկրի դեմ իսրայելական ագրեսիայի ժամանակ»,- հայտնում է հեռուստաալիքը:

Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հոսեյն Քերմանփուրը հունիսի 25-ին հայտնել էր, որ Իրանի տարածքում Իսրայելի հարձակումների հետևանքով մահացել է 627 մարդ, վիրավորվել` 4870–ը։

Sputnik Արմենիա