ԵԽԽՎ նախագահ. Փաշինյանին հարցեր ուղղելու հնարավորություն կունենանք Ստրասբուրգում

«Սեպտեմբերի վերջին-հոկտեմբերի սկզբին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ԵԽԽՎ նստաշրջանին, նա հնարավորություն կունենա ելույթ ունենալ Վեհաժողովում և պատասխանել հարցերին»,- լրագրողների հետ զրույցում ասել է ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը՝ պատասխանելով հոգևորականության և ընդդիմության ներկայացուցիչների ձերբակալությունների և դատական ​​գործերին ՀՀ իշխանության անմիջական միջամտության մասին հարցին։

«Դուք, իհարկե, գիտեք բոլոր այն բանաձևերի և զեկույցների մասին, որ մենք ունենք դրա հետ կապված, և կա զեկույց Հայաստանի վերաբերյալ: Եվ ես ոչինչ չէի ավելացնի, քան այն, ինչ մենք արդեն ասել ենք Վեհաժողովում: Միակ նորությունը, որ պետք է ձեզ ասեմ, այն է, որ հաջորդ նստաշրջանին՝ սեպտեմբերի վերջին-հոկտեմբերի սկզբին, ՀՀ վարչապետ Փաշինյանը ներկա կլինի Վեհաժողովում, կպատասխանի ձեր հարցերին»,- ասել է նա։

Alpha News