2025-06-30 08:41
Լրատվական գործակալություններ
Հայաստանյան բոլոր եկեղեցիներում հնչել է աղոթք Սրբազանների ու Սամվել Կարապետյանի համար
Հունիսի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հայաստանի թեմական եկեղեցիներում ու վանքերում հընթացս Սուրբ և Անմահ Պատարագի հորդոր ուղղվեց հավատացյալներին «Տէր ողորմեա»-ի երգեցողության ընթացքին իրենց անհատական աղոթը բարձրացնել առ Աստված հայրենի երկրի խաղաղության, ապօրինաբար բոլոր ազատազրկվածների՝ մասնավորաբար Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի, Տ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և ազգային բարերար տիար Սամվել Կարապետյանի համար։
Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։
News.am