2025-06-30 08:47
Լրատվական գործակալություններ
Իրանը ՄԱԿ-ին կոչ է արել Իսրայելին և ԱՄՆ-ին ճանաչել որպես ագրեսիայի ակտի նախաձեռնողներ
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ պահանջելով ճանաչել Իսրայելին և ԱՄՆ-ին որպես Իրանի դեմ ագրեսիայի ակտի նախաձեռնողներ: Այս մասին հայտնում է Իրանի ԱԳՆ ղեկավարի պաշտոնական Telegram-յան ալիքը։
«Մենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից պաշտոնապես պահանջում ենք Իսրայելի վարչակարգին և Միացյալ Նահանգներին ճանաչել ագրեսիայի համար պատասխանատու, ինչպես նաև պարտավորեցնել նրանց փոխհատուցել հասցված վնասը», - ասվում է դիմումի տեքստում:
Արաղչին նաև կոչ է արել Անվտանգության խորհրդին պատասխանատվության ենթարկել մեղավորներին և միջոցներ ձեռնարկել ապագայում նման գործողությունների կրկնությունը կանխելու համար:
Sputnik Արմենիա