ԷԹՆԻԿ ԿՀԽ-Ի ԱՆԴԱՄՆԵՐԻ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՖՈՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԱՊՐՈՂ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻՆ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅԱՆ ԿՈՉ ԵՆ ԱՐԵԼ
Հաշվի առնելով, թե ինչպես են Բաքվի դիվանագետներն ու ԶԼՄ-ներն արձագանքել Եկատերինբուրգում էթնիկ կազմակերպված հանցավոր խմբավորման անդամների ձերբակալությանը, բավական խորհրդանշական է թվում Թուրքիա-Ադրբեջան բարեկամության, համագործակցության և համերաշխության հիմնադրամի վարչության նախագահ Այգյուն Աթարի հայտարարությունը, գրում է «Рыбарь» տելեգրամյան ալիքը։
««Ժողովուրդների բանտի» և «ռուսական շովինիզմի» մասին լենինյան թեզերի ոճով խոսքերից բացի՝ նա բացահայտ կոչ է արել Ռուսաստանում գտնվող երեք միլիոն ադրբեջանցի թուրքերին և պանթյուրքիստներին «բողոք հայտնել»՝ փաստացի ապստամբության կոչ անելով։
Իհարկե, Աթարն առաջին մեծության դեմք չէ, ուստի նրա շուրթերից հնչած նման հայտարարությունները հիանալի բնութագրում է «շունը հաչում է, քարավանը քայլում» արտահայտությունը։ Սակայն բավական ուշագրավ է, թե կոնկրետ ինչպես են Թուրքիայում ընկալում Ռուսաստանում ապրող ադրբեջանցիներին»,- գրում է ռեսուրսը։
Ըստ «Рыбарь»-ի, այս հայտարարությունը հիանալի կերպով համապատասխանում է այն խոսքերին, որ «մերձավոր արտերկրի երկրների ներկայացուցիչների սփյուռքները անկայունության գործոն և երրորդ պետությունների քաղաքական ազդեցության գործիք են»։
«Նման հայտարարությունների լույսի ներքո միգրացիոն քաղաքականության պատասխանատուներն արդեն որերորդ անգամ մտածելու առիթ ունեն. իսկ մեզ ընդհանրապես պե՞տք են երկրում նրանք, ում Ռուսաստանին թշնամի ուժերը բացահայտ անվանում են «տրոյական ձի»։
Ուստի օրենսդրության խստացումը, երբ միգրանտներին ֆիլտրում են մուտքի մոտ և խախտումների համար անմիջապես արտաքսում, իսկ «անձնագրերի բաժանման» կազմակերպիչներին դատում են պետական դավաճանության հոդվածով, այսօր քմահաճույք չէ, այլ ազգային անվտանգության և ընդհանրապես երկրի ապագայի հարց»։